Գլոբալ տաքացումը կհանգեցնի Երկրի վրա տեղումների ավելացմանը

Գլոբալ տաքացումը կհանգեցնի Երկրի վրա տեղումների ավելացմանը

10:37 13 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հունիս-1lur.am:Գլոբալ տաքացումը կհանգեցնի Երկրի վրա տեղումների ավելացմանը: Նման եզրակացություն են կատարել NASA-ի մասնագետները, հայտնում է Nature Communications-ը:

Պարբերականը հայտնում է, որ վերջին 40 տարում մոլորակի տաքացումը օդային հոսանքների կայուն տեղաշարժ է առաջացնում: Դրա հետեւանքով արեւադարձային գոտիներում բարձր ամպերի կրճատում է դիտվում (որոնք, ի դեպ, մթնոլորտում ջերմությունը «որսում» են) եւ տեղումների քանակի ավելացում: Ըստ ամենայնի, միտումը հետագայում միայն կուժեղանա:

loading...