Տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը

Տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը

12:55 12 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հունիս-1lur.am: Երեւանի ավագանու հանդիսավոր նիստում, այսօր՝ հունիսի 12-ին, տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԱԺ նախագահը, վարչապետը, Երեւանի նախկին քաղաքապետերից Երվանդ Զախարյանը, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ (ֆոտոռեպորտաժ):

Հանդիսավոր նիստը վարել է էր ավագանու ավագ անդամ, ՀՀԿ խմբակցությունից Աստղիկ Գեւորգյանը:

Տարոն Մարգարյանը երդման տեքստն արտասանեց ձեռքը «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին դրած: Նա երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչներին:

«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը:

Երդումից հետո Տարոն Մարգարյանին հանձնվեց Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան՝ հայոց տասներկու մայրաքաղաքների անվանատառերով:

Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի՝ Երեւանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երեւան քաղաքի պատմության թանգարանին:

Ավագանու հանդիսավոր նիստին չեն մասնակցել Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցության անդամները:

loading...