Փոփոխություններ, որոնք կատարվում են 40 տարեկանից հետո

Փոփոխություններ, որոնք կատարվում են 40 տարեկանից հետո

16:04 12 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հունիս-1lur.am:1. Կազատվեք պատրանքներից եւ կդադարեք հավատալ բարի փերիներին, որոնք կգան ու կախարդական փայտիկով կփոխեն ձեր կյանքը: Դուք ինքներդ կարող եք նման փերի դառնալ:

2. Օդային դղյակները կարող են կործանվել: Բայց ժամանակ կունենաք նորերը կառուցելու: Ավելի ամուր հիմքի վրա, բոլոր հարմարություններով ու կապի ժամանակակից համակարգով:

3. Կարող եք հրաժեշտ տալ հին սիրուն: Բայց կարող եք նաեւ նորը գտնել:

4. Կարող եք առանց աշխատանքի մնալու վտանգի առջեւ հայտնվել: Բայց նաեւ հնարավորություն ունեք գտնելու այն աշխատանքը, որի մասին երազել եք:

5. 40 տարեկանից հետո մեծ է հավանականությունը, որ կդադարեք «լավ աղջիկ» լինել՝ չվախենալով դրանով վիրավորել շրջապատին:

6. 40 տարեկանից հետո ամենամեծ վտանգը սեփական գինն իմանալն է: Եվ հարկավոր է սովորել ապրել դրա հետ:

7. Վերջապես ադամանդները, քաշմիրն ու բնական ամեն ինչ կենսական նշանակություն կունենան ձեզ համար:

8. Այն, ինչ հետաձգում եք, անպայման կիրականացվի: Որովհետեւ կսկսեք սովորել ապրել այստեղ եւ հիմա:

9. Վտանգ կա, որ ձեր մեջ տաղանդներ կբացահայտեք, որոնց գոյության մասին չէիք էլ կասկածում: Խոսքը սեքսում վարպետության մասին չէ: Չնայած՝ դա նույնպես բացառված չէ:

10. Բազմաթիվ կապեր կխզվեն: Պետք չէ տխրել: Նորերը ձեռք կբերեք: Եվ ոչ պակաս հետաքրքիր: Նույնիսկ հավերժ կանաչ ծառերն են տերեւաթափ լինում, եւ դրանց փոխարեն նոր տերեւներ են հայտնվում:

 

 

loading...