Հունիսի 13-ին Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարարը

Հունիսի 13-ին Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարարը

13:22 12 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հունիս-1lur.am: Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը։

Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:

loading...