Իրանի խորհրդարանում տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով զոհվածների հուղարկավորությունը

Իրանի խորհրդարանում տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով զոհվածների հուղարկավորությունը

15:06 9 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 հունիս-1lur.am: Իրանի խորհրդարանում տեղի է ունեցել Թեհրանում ահաբեկչության հետեւանքով զոհվածների հուղարկավորությունը, հաղորդում է IRNA-ն։

Արարողությանը ներկա են եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, խորհրդարանի խոնակ Ալի Լարիջանին եւ գլխավոր դատավոր այաթոլլա Սադեք Ամոլի Լարիջանին։

Սգո արարողությանը մասնակցել են նաեւ Իրանի կառավարության անդամներ եւ զինծառայողներ։ Արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ խորհրդարանի խոսնակը դատապարտել է հարձակումները։ «Ահաբեկիչները փորձեցին խաթարել ազգի ժողովրդավարական ու կրոնական հիմքերը, սակայն դա նրանց չի հաջողվել»,  — ասել է Լարիջանին։

Հունիսի 7-ի առավոտյան ահաբեկիչների երկու խմբեր հարձակվել են Իրանի խորհրդարանի շենքի եւ Թեհրանում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա։ Ահաբեկչությունների հետեւաքնով 17 մարդ է զոհվել, եւս 43-ը վիրավորվել են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը՝ Իրանին սպառնալով նոր ահաբեկչություններով։

loading...