Պարզվում է կովի կաթ խմող երեխաներն ավելի բարձրահասակ են լինում

Պարզվում է կովի կաթ խմող երեխաներն ավելի բարձրահասակ են լինում

14:26 9 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 հունիս-1lur.am: Կանադացի բժիշկերը պարզել են, որ կովի կաթ խմող երեխաները, որպես կանոն, ավելի բարձրահասակ են, քան նրանք, որոնք այլ կենդանիների կաթ կամ նմանատիպ բուսական ըմպելիք են խմում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Պարզվել է, որ կովի կաթ խմող երեխաները միջինը 0.4 սմ-ով ավելի բարձրահասակ են մյուսներից: Սովորաբար ամեն օր մեկ բաժակ կովի կաթը կապում են հասակի՝ 0.2 սմ-ով ավելացման հետ, միջին ցուցանիշների համեմատ:

Երեխաների հասակի վրա այս մթերքի դրական ազդեցության պատճառը, հետազոտության հեղինակների կարծիքով, կովի կաթի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցի պարունակությունն է: Օրինակ՝ երկու բաժակ կովի կաթը 16 գրամ սպիտակուց է պարունակում, ինչը բավարարում է 3 տարեկան երեխայի սպիտակուցի օրական պահանջի 100%-ը: Մյուս կողմից՝ երկու բաժակ նուշի կաթը 4 գրամ սպիտակուց է պարունակում, այսինքն՝ սպիտակուցի օրական պահանջի 25%-ը:

Մասնագետներն ընդհանուր առմամբ 24-ից 72 ամսական 5034 երեխայի են հետեւել: Նրանց 13%-ն ամեն օր կովի կաթ է խմել, 13%-ը՝ այլ, 5%-ը՝ երկուսը միասին:

loading...