Հնդկաստանում գործարանում պայթյունի հետեւանքով 25 մարդ է զոհվել

Հնդկաստանում գործարանում պայթյունի հետեւանքով 25 մարդ է զոհվել

11:55 8 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 հունիս-1lur.am:  Հնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում հրավառության պարագաներ արտադրող գործարանում հրդեհի եւ պայթյունի հետեւանքով 25 մարդ է զոհվել, եւս 8-ը տուժել են, հաղորդում է Times of India-ն։

Տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, տեղական ժամանակով 15։00-ին։ Փլուզվել է շինության մի մասը։

Նախաքննություն է սկսվել։ Գործարանի սեփականատերը թաքնվում է իրավապահներից։

loading...