5 որակ տղամարդկանց մոտ, որոնց հետևից վազում է ցանկացած կին

5 որակ տղամարդկանց մոտ, որոնց հետևից վազում է ցանկացած կին

23:17 12 Օգս, 2019

1. Տղամարդը, ում հետեւից ուզում ես գնալ, այս մոլորակի բոլոր մարդկանց նման սխալներ է թույլ տալիս եւ ժամանակ առ ժամանակ կասկածներ է ունենում։

Ինչ–որ բանով է զբաղվում, նոր բան է փորձում, երբեմն սայթաքում ու վայր է ընկնում, բայց բարձրանում է եւ շարժվում առաջ։  Նա գիշերները սուպերհերոսի հագուստով մեքենայով չի սուրում քաղաքում, ուղղաթիռը չի կայանում երկնաքերի տանիքին, գրպանում ատրճանակ չի կրում «զիլ տղերքի» նման, մարզած մկաններով խելքահան չի անում։ Պարզապես ապրում է իր օրը 7 մլրդ մարդկանց նման, արյունն էլ կարմիր է ճիշտ այնպես, ինչպես մյուս մարդկանց մոտ։

2. Շատ է աշխատում

Ե՛վ իր վրա, ե՛ւ աշխարհի ընդհանուր առմամբ, քանի որ տղամարդիկ ուզում են փրկել աշխարհը, եւ դա ինձ գոհացնում է։ Ես զբաղվելու բան ունեմ, մինչեւ նա կփրկի աշխարհը։ Ես միշտ կապի մեջ եմ, նրա կողքին, հասանելի։ Քանի որ դա էլ իմ գործառույթն է։ Լինել Կին։ Սիրել, հավատալ, էներգիա տալ եւ լինել նրա կողքին։ Եվ երբեք նրա սխալները չքննարկել ուրիշ մարդկանց հետ, քանի որ կնոջ սերը սխալները քննադատելը չէ։ Եթե դա այն Տղամարդն է, որի հետեւից ուզում եք գնալ, նշանակում է, որ նա ամեն բան ճիշտ է անում։ ՎԵՐՋ։

3. Երբեմն վիրավորում է իր բառերով եւ անուշադրությամբ

Հետո նա լռում է եւ մտածում։ Հետո ներողություն է խնդրում ամբողջ սրտով։ Եվ ես ներում եմ նրան։ Միշտ։ Որովհետեւ ես նույնպես այդպիսին եմ։ Նույնպես վիրավորում եմ։ Եվ նույնպես ներողություն եմ խնդրում։ Եվ նա ինձ ներում է։ Որովհետեւ նա նույնպես այդպիսին է։

4. Նա ժամանակ առ ժամանակ հոգնում եւ փակվում քարանձավում

Նման բան պատահում է տղամարդկանց հետ, ում հետեւից ուզում ես գնալ։ Նրանք ուզում եմ միայնանալ, մտածել կյանքի մասին։ Կամ հանդիպել ընկերներին։ Կամ սրճարանում միայնակ նստել։ Թող նստի իր քարանձավում, հանգստանա եւ անպայման կվերադառնա։

5. Նա շատ է խոսում իր զգացմունքների մասին

Մի օր նա քեզ հասկացնել կտա, որ սիրում է, եւ որ դու կարեւոր մարդ ես նրա կյանքում։ Իսկ հետո նա ուղղակի գործում է, չի խոսում, բայց գործում է։ Պարզապես անում է։ Գնում աշխատանքի, բիզնեսով զբաղվում, զարգանում։ Երբեմն հեռու է մնում, իսկ երբեմն՝ մոտենում։ Երբ մոտենում է, ամուր գրկում է։

loading...