Վեց որակ, որոնցից սեքսուալություն է հորդում

Ազնվություն: Այս հաղթաթուղթը միշտ արժեքավոր է: Եթե ինչ-որ մեկն այս գիծը չունի՝ մոռացեք սեքսուալության մասին: Երբ մարդիկ ազնիվ են, նրանք ապրում են պահով, որը մի քիչ հետո կարող է արդեն անցյալ դառնալ: Երբ մարդիկ  ազնիվ չեն, նրանք խախտում են իրերի բնականոն ընթացքը՝ վնասելով իրենց ապագան: Ազնիվ սիրեկանը չափազանց սեքսուալ է:

Էթիկա

Ուրիշի ճշմարտությունն ընկալելը, այն, թե ինչպես է նա նայում աշխարհին, կարեւոր է՝ պարզելու համար նա սեքսուալ է, թե ոչ: Հազիվ թե ձեզ մոտ միտք առաջանա, որ ինչ-որ մեկը սեքսուալ է, եթե այն բարոյապես ցածր մակարդակի վրա է: Այնպիսի գծեր, ինչպիսիք են, օրինակ, ռասիզմը, սեքսիզմը, հոմոֆոբիան, նույնպես զրկում են սեքսուալությունից եւ անգամ վախ են առաջացնում:

Կիրք

Այստեղ խոսքն այն կրքի մասին չէ, որն ի հայտ է գալիս ինտիմ հարաբերությունների ժամանակ, թեեւ դա նույնպես առողջ զգացողություն է: Խոսքը կյանքի, ընտանիքի, ընկերների, աշխատանքի նկատմամբ կրքի մասին է: Դա կյանքի իրադարձություններն զգալու ունակությունն է, դրանք արդյունավետ եւ դրական հունով շրջելը, հաջողությունը յուրացնելը: Եթե մարդը տարված է կյանքով, նա կրքոտ սիրական կարող է լինել:

Սեփական ուղեղի ակտիվ օգտագործումը

Սա կարող է ակնհայտ թվալ, քանի որ մեզնից շատերը մշտապես օգտագործում են ուղեղը, բայց այստեղ խոսքը նոր առարկաներ սովորելու եւ լճացումից խոսափելու մասին է: Մարդիկ, ովքեր ձգտում են ավելի շատ իմանալ իրենց հետաքրքրող բաների մասին, ավելի գրավիչ են: Ամենայն հավանականությամբ, նրանք սեքսի ոլորտում նույնպես գիտելիքներ կփնտրեն՝ ավելի սեքսուալ դառնալու համար:

Վարվելակերպ

Վարվելակերպը սեքսուալություն է ճառագում: Մարդը, որը մտածում է  ուրշների մասին, գիտի ինչպես ասել «խնդրեմ», ինչպես շնորհակալություն հայտնել, շատ գրավիչ է: Սա ցուցանիշ է այն մասին, թե ինչպես նա կվարվի ինտիմ պահերին: Վարվելակերպը վկայում է ուրիշների նկատմամբ հարգանքի եւ ուշադրության մասին: Խոսքը մարդկանց մասին չէ, ովքեր պարզապես ցանկանում են հանրության վրա տպավորություն թողնել: Եթե մարդը վարվելակերպ չունի, երջանիկ հարաբերությունները նրա հետ քիչ հավանական են:

Դրական հայացք

Երբ մարդն իրեն լավ է զգում, նա ավելի շատ է հետաքրքրվում իր արտաքինով, գլուխն ավելի բարձր է պահում, ժպտում է ու հաճախ է նայում ուրշների աչքերին: Երբ դուք վստահ եւ երջանիկ եք, մարդիկ ձեզ համար դռներ են բացում, ձեզ համար սուրճ են գնում ու ժպտում են ձեզ: Եվ այդ վիճակում դուք ակնհայտորեն սեքսուալ եք:

 

ԱՎԵԼԻՆ