Հանդիսավոր պայմաններում նշվել է ՀՀ ոստիկանության օրը (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլ-1lur.am:   Ապրիլի 14-ին հանդիսավոր պայմաններում նշվել է Ոստիկանության օրը՝ մասնագիտական տոնը Հայաստանի Հանրապետության ոստիկանության, որն արդեն 99 տարի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության առաջնագծում է:

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության կայքում զետեղված հաղորդագրությունում։ 

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին՝ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելով Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորների հուշարձաններին:


ԱՎԵԼԻՆ