Ինչպես են իրենց պահում հորոսկոպի տարբեր նշանների սիրահարված տղամարդիկ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլ-1lur.am:  Ինչպես են իրենց պահում հորոսկոպի տարբեր նշանների սիրահարված տղամարդիկ

Սիրահարվելով Ցուլ տղաարդիկ դառնում են անհամարձակ և անգամ ամաչկոտ: Երկրորդ կեսի որոնումների մոտենում են ամենայն լրջությամբ, ուստի գտնելով փորձում են հնարավորինս լավ տպավորություն գործել: Սիրահարված Ցուլը միշտ լավ և կոկիկ տեսք է ունենում: Հավանած աղջկան դուր գալու համար նա կհանի իր խնայողությունները և նրան թանկարժեք ռեստորան կհրավիրի:

Երկվորյակներ

Երբ Երկվորյակ  տղամարդը հավանում է ինչ-որ աղջկա, նա սկսում է ցուցադրել իր տաղանդներն ու գիտելիքները: Նա սկսում է հաճախակի կատակել, ինչով և կարողանում է գրավել աղջկա ուշադրությունը: Շատ հաճախ աղջկան ավելի լավ ճանաչելով՝ Երկվորյակը հիասթափվում է նրանից և գնում նոր մուսա փնտրելու:

Խեցգետին

Սիրահարված Խեցգետին տղամարդն առաջին հայացքից կարող է անհամարձակ թվալ: Դրա պատճառն այն է, որ այս նշանի ներկայացուցիչները սովոր չեն հապճեպ որոշումներ կայացնել: Նրանք գործում են դանդաղ, բայց վստահ: Սկզբում նրանք փորձում են ավելի լավ ճանաչել աղջկան, որպեսզի հասկանան արդյոք նա համապատասխան է իրենց: Համոզվելով դրանում՝ Խեցգետինը կսկսի մեղմորեն շրջապատել նրան ջերմությամբ և սիրով:

Առյուծ

Առյուծ տղամարդն անկասկած կցուցադրի իր հզորությունը, իշխանությունը և հաջողակ լինելը: Նա հաստատ ամաչկոտներից չէ և տպավորություն գործել գիտի: Նա ամիսներով չի սպսելու, որ հավանած աղջիկը նրա հետ ժամադրվելու համաձայնություն տա, նա ինքը կգնա իրենց բակ՝ շքեղ ավտոմեքենայով և մեծ ծաղկեփնջով: Եվ այդ պահին էական չէ, որ ավտոմեքենան գուցե և վարձված է, իսկ ծաղկեփունջն էլ վերջին խնայողություններով է գնված: Առյուծի համար գլխավորը տպավորություն գործելն է, իսկ հետո ինչ լինում է թող լինի:

Կույս

Կույս տղամարդն աղջկան ժամադրության հրավիրելու առաջ կհավաքի նրա մասին հնարավոր ողջ ինֆորմացիան: Նա պետք է համոզվի, որ աղջիկը լավ ընտանիքից է և կիրթ է: Նրա հետաքրքրություններն ու շրջապատը նույնպես կարևոր են, բացի այդ խիստ ցանկալի է, որ նա չունենա վատ սովորություններ և գումարը խնայողաբար օգտագործի: Եթե Կույսը համոզվի, որ աղջիկն այս ամենին տիրապետում է, նա կդառնա շատ հոգատար:

Կշեռք

Կշեռք տղամարդիկ, որպես կանոն, հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չունեն: Նրանք ունեն կիրթ պահվածք, զարգացած են: Սիրահարված Կշեռքը կփորձի հնաավորինս շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Նրանք հապճեպ որոշումներ չեն կայացնում, ուստի մի՛ սպասեք, որ նա միանգամից կասի, որ խենթանում է ձեզ համար: Նա մեղմ ակնարկներ կանի իր սիրո մասին:

Կարիճ

Կարիճ տղամարդն իր բնույթով հաղթող է: Նա սովոր է ցանկացած եղանակով իր ուզածին ասնել, ուստի վաղ թե ուշ դուք կդառնաք նրա ‹‹սեփականությունը››: Նա սիրում է գործել, հետևաբար երկար չի սպասի, այլ միանգամից կասի, որ սիրում է ձեզ և մերժում չի ընդունի: Եթե աղջիկն իրեն սառը պահի, ապա Կրիճն այնքան նվերներ կուղղարկի և այնքան կզանգահարի, մինչև նա հանձնվի:

Աղեղնավոր

Աղեղնավոր տղամարդը տիպիկ որսորդ է: Նա հենց սկզբից իր առջև դնում է ամենադժվարհասանելի նպատակը և բոլոր հնարավոր ջանքերը գործի դնում դրան հասնելու համար: Նրանք բնույթով բաց են, ուստի միանգամից է պարզ է դառնում, թե ում են նրանք հավանում: Ընտրյալի ուշադրությանն արժանանալու համար նա պատրաստ է կատարել նրա ամենաքմահաճ ցանկությունները, սակայն փոխադարձության ասնելուց հետո, կարող է միանգամից սառեն նրա հանդեպ:

Այծեղջյուր

Այծեղջյուր տղամարդիկ գնահատում են զսպվածությունն ու կրթվածությունը, և ցանկալի է, որ աղջիկն ունենա անթերի հեղինակություն: Սիրահարվելիս նրանք չեն շտապում դրա մասին հայտնել, քանի որ այդ կարգավիճակը նրանց մոտ ասոցացվում է թուլության հետ: Եթե նա այնուամենայնիվ հաշտվի իր զգացմունքների հետ, ապա դանդաղ բայց վսահ քայլերով կսկսի նվաճել հավանած աղջկան:

Ջրհոս

Ջրհոս տղամարդիկ սիրելիի ընտրության հարցում բավականին յուրահատուկ են: Նրա ընտրյալն ամենայն հավանականությամբ զգալիորեն տարբերվելու է մնացած բոլորից: Եվ նրա սիրտը գրավելը նույնպես արվելու է շատ յուրահատուկ կերպով: Նա չի նվիրի սովարական ծաղկեփունջ և չի տանի ռեստորան, այլ այնպիսի մի օրիգինալ բան կանի, որ աղջիկը հաստատ իրեն ընտրի:

Ձկներ

Ձուկ տղամարդիկ իրենց բնույթով երազկոտ են: Նրանք զգայուն են և ամաչկոտ, ինչ պատճառով հաճախ չեն արտահայտում իրնց զգացմունքները և տառապում են անփոխադարձ սիրուց: Սիրահարվելիս նրանք իրնեց պահում են իսկական ջենտլմենների պես: Սիրելիին նա վերաբերվելու է ինչպես երեխայի՝ հետաքրքրվելու է նրա որպիսությամբ, հոգ է տանելու:

ԱՎԵԼԻՆ