Կարեն Գրիգորյանը հաղթել է «Բանգկոկ օփեն»-ի 3-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլ-1lur.am: Թաիլանդում տեղի ունեցան «Բանգկոկ օփեն» միջազգային մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:

3-րդ տուրում Կարեն Գրիգորյանը առավելության հասավ Վերդուր Խավիերի նկատմամբ:

3 տուրից հետո 9 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Կարեն Գրիգորյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարներին հետապնդողների խմբում:

ԱՎԵԼԻՆ