Ապրիլի 11-ի ձեր սիրային հորոսկոպը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլ-1lur.am:  ԽՈՅԵՐ: Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեր կողքին լինել որքան հնարավոր է շատ եւ մասնակցություն ունենալ ձեր կյանքի բոլոր իրադարձություններին: Եթե դուք դեմ եք դրան, ապա ավելի լավ է միանգամից ասեք սիրելիին այդ մասին, հակառակ դեպքում՝ ստիպված կլինեք երկար ժամանակ հարաբերություններ պարզել:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի իքննուրույն լուծել իր խնդիրները, այդ իսկ պատճառով դուք պետք է օգնեք նրան այդ հարցում: Սակայն եթե դուք գտնում եք, որ ձեր ուժերը բավարար չեն, ապա ավելի լավ է չփորձեք սատար կանգնել նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ձեր սրտում սեր չկա, ապա դուք պետք է նախապատրաստվեք դրա գալուն: Միգուցե դուք այն փնտրում եք սխալ տեղ: Հիշեք, թե որտեղ չեք եղել, եւ ուղիղ այնտեղ գնացեք:

ԽԵՑԳԵՏՆԻՆՆԵՐ

Այսօր դուք ջերմության, հարմարավետության եւ ինքնավստահոթյան կարքի կզգաք: Այդ ամենը միասին եւ անհապաղ ստանալու ցանկությունը միանգամայն հասակնալի է, բայց այն կարող է դրդել ձեզ սխալներ գործել:

ԱՌՅՈՒԾԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի խոստովանել ձեզ այն մասին, որ ինչ-որ ժամանակ նա սխալ է գործել ձեր հանդեպ: Եթե նա խոստովանության ուժ գտնի իր մեջ, ուրեմն՝ ամեն ինչ այդքան վատ չէ, եւ ձեր միջեւ  կա վստահություն:

ԿՈՒՅՍ

Այսօր հիանալի օր է, որպեսզի ձեր սիրելիին ծանոթացնեք ձեր ընկերների հետ: Մեծ է հավանականությունը, որ նրանք միմյանց  դուր կգան հենց այսօր:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կլինեք ամենագեղեցիկ զույգը, եւ դա միայն արտաքինին չի վերաբերում: Ձեր  ներդաշնակությունը, հավասարակշռությունը կստիպեն ձեր ընկերուհիներին նախանձով խոսել ձեր հարաբերությունների մասին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ մեծ հույսեր չկապել: Նա պարտավոր չէ իրականացնել ձեր բոլոր երազանքները եւ դառնալ այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում տեսնել: Պարզապես երջանիկ եղեք, որ նա ձեզ սիրում է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ամեն բան կախված կլինի ձեր արձագանքի արագությունից՝ կյանքի այս կամ այն իրավիճակին: Դա վերաբերում է եւ սիրելիի հետ հարաբերություններին, եւ նրա հետ ձեր ապագային: Աշխատեք արագ կողմնորոշվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր չարժե խաբել սիրելիին, քանի որ նա շատ զգայուն կլինի ստի հանդեպ, եւ ցանկացած սուտ նա կընդունի որպես աձնական վիրավորանք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Զգույշ եղեք սիրելիի հետ շփվելիս: Նա այսօր դժվարությամբ կհասկանա ձեր կատակները եւ, ընդհանրապես, ցանկացած բան կհասկանա ուղիղ իմաստով:

ՁԿՆԵՐ

Այսօր ինչ-որ մեկին անհրաժեշտ կլինի ձեր եւ ձեր սիրելիի օգնությունը, իհարկե, եթե նա ցանկանա մասնակցել դրան: Ամեն դեպքում, աշխատեք նրան շատ չծանրաբեռնել:

ԱՎԵԼԻՆ