ԱԱԾ պատվիրակությունը Մոսկվայում է՝ Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլ-1lur.am:      Մոսկվայում, այսօր՝ ապրիլի 4-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992 թվականին Ալմա Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին:

ԱԱԾ-ից  հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գ. Կուտոյանը: XIV նիստին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային անվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը եւ ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

ԱՎԵԼԻՆ