Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլ-1lur.am:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին’ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Ընտրություններն անցել են ազատ եւ ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները:

Համոզված եմ՝ այդ ընտրությունները եւ ձեւավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետեւողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հայոց անկախ պետականության ամրապնդմանը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»:

ԱՎԵԼԻՆ