Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների 225 հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ-1lur.am: Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի եւ լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը 01.04.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 225 հաղորդում։

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումներից առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 57-ը:

Այդ 57 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ դրանցում նշված հանգամանքերը պարզելու նպատակով ստուգողական գործողություններ կատարելու համար: 57-ից 42-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռեւս շարունակվում են:

Առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 57 հաղորդումներից 46-ը վերաբերել են առերեւույթ ընտրական կաշառք բաժանելուն, իսկ 11-ը քաղաքացու անտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերին:

ԱՎԵԼԻՆ