81-ամյա տատիկն Instagram-ի աստղ է դարձել՝ շնորհիվ թոռնիկի «գլամուր» դիմահարդարման

  Խորվաթիայում բնակվող դիմահարդար Տեան գուցե այդքան հայտնի եւ պահանջված չդառնար, եթե չորոշեր շպարել իր 81-ամյա տատիկին եւ արդյունքով չկիսվեր իր Instagram-ում։

130 հազարից ավելի բաժանորդ ունեցող աղջիկն ամեն անգամ յուրահատուկ դիմահարդարում է անում իր տատիկին՝ մի քանի անգամ երիտասարդացնելով նրան։

«Իմ տատիկն ինձ ասում է, որ պետք է լինեմ լեդի։ Նրա համար դա նշանակում է լինել անկախ եւ հավատարիմ ինքդ քո «ես»-ին»,-լուսանկարներից մեկը մեկնաբանել է Տեան։

Նա հրապարակել է նաեւ տատիկին դիմահարդարելու տեսանյութերից՝ նշելով.

«Ես պաշտում եմ նրան։ Սիրում եմ դիմահարդարել նրան, բայց իմ ցանկացած քայլ նա պետք է տեսնի եւ իր համաձայնությունը տա։ Եթե ես նրա նման պահանջկոտ հաճախորդ ունենայի, ապա կվերանայեի մասնագիտությանս ընտրությունը»։

ԱՎԵԼԻՆ