Այն մասին, թե ինչպես նիհարել առանց դիետաների և սպորտի

Անգամ ամենահրաշալի դիետան չի դարձնի ձեզ սլացիկ ու առողջ, եթե դուք ընդհանուր առմամբ սխալ ապրելակերպ եք վարում: Ոչ մի սպորտ ու մարզումներ ձեզ չեն դարձնի ամրակազմ ու թիկնեղ, եթե օրվա մնացած մասը դուք անցկացնում եք բազմոցին պառկած:

Սպորտից ու դիետաներից ավելի լավ մարդուն օգնում են նիհարել առողջ ապրելակերպն ու օգտակար սովորույթները:

Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմեք: Դա կկարգավորի ձեր օրգանիզմի աղաջրային բալանսը: Բացի այդ ստամոքսը ջրով լիքը կլինի, և հագեցվածության զգացողությունը ավելի վաղ ի հայտ կգա, քան սովորաբար:

Փոխարինեք սննդամթերքները: Փորձեք փոխարինել ձեզ համար սովորական մթերքները ավելի քիչ կալորիականությամբ նմանատիպ մթերքներով: Պետք չէ դա անել չափազանց կտրուկ ձևով, այլ քայլ առ քայլ: Այն, ինչ մենք ուտում ենք, անում ենք դա սովորության համաձայն, և պետք է պարզապես հետզհետե փոխարինել դրանք այլ սովորություններով: Սպիտակ հացը, օրինակ, փոխարինեք լավաշով, կարտոֆիլային պյուրեն մանրացրած ու տապակած ծաղկակաղամբով, կետչուպը՝ կտրատած լոլիկով, կարտոֆիլ ֆրին՝ ջեռոցում եփած կարտոֆիլով և այլն:

Մի հրաժարվեք շոկոլադից: Քաղցրեղենը սննդակարգից ամբողջությամբ վերացնելը բավական դժվար գործ է: Պարտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել քաղցրից, պարզապես թխվածքներն ու խմորեղենը փոխարինեք սև շոկոլադով: Դա և՛ քաղցր ու համեղ է, և՛ օգտակար:

 

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment