Ժամանակն է տեղը զիջելու երիտասարդությանը. պատգամավորի թեկնածու Նորա Առուստամյան

Ժամանակն է տեղը զիջելու երիտասարդությանը. պատգամավորի թեկնածու Նորա Առուստամյան

19:28 23 Մրտ, 2017

«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում պատգամավորության թեկնածու է առաջադրվել Նորա Առուստամյանը:Մեր թղթակիցը զրուցել է պատգամավորի թեկնածուի հետ.

Նորա, չնայած Ձեր երիտասարդ տարիքին, Դուք մեծ փորձառություն ունեք քաղաքական դաշտում, որտեղի՞ց և ինչպե՞ս է սկիզբ առել Ձեր քաղաքական գործունեությունը, մանրամասնե՛ք, խնդրում եմ:

Ուսանելով ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսումնական պրակտիկան անցել եմ ԱԺ-ում, որն էլ իմ համար եղավ ճակատագրական: Հենց պրակտիկայի ժամանակ եմ նկատվել իմ ակտիվությամբ ու պատրաստվածությամբ, որն էլ, թերևս, առիթ հանդիսացավ, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկ եղավ՝ աշխատել որպես իր օգնական:

Օգնական աշխատելու տարիներն ինձ համար եղան քաղաքականության ձևավորման և ռազմավարության իրականացման պրակտիկ փորձ, իսկ կայացած քաղաքական գործիչների հետ առօրյա շփումներն ու ներքին խոհանոցին տեղեկացված լինելը կրկնապատկեցին իմ փորձառությունը:

Այս շրջանում հայաստանյան կուսակցություններում հատկապես կարևորվում է սերնդափոխության գաղափարը, Դուք էլ, որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ներգրավված եք այդ պրոցեսներում: Ի՞նչ եք կարծում, այդքան պատասխանատու գործ, ինչպիսին պատգամավոր լինելն է, երիտասարդ գործիչներին վստահելն ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել:

Ինձ շատ են հարցնում՝ երիտասարդ եք, փորձառութուն չունեք, ինչպե՞ս եք ԱԺ-ում հարցեր լուծելու: Ես ունեմ իմ պատասխանը՝ ես ՀՀ տարեկիցն եմ, մեր ծնողներն այն ժամանակվա երիտասարդներն էին և կարողացան ստեղծել անկախ ու ազատ հայրենիք: Դրանից հետո հայրենիքիս ճակատագիրը հանձնվեց փորձառուներին, ու որտե՞ղ ենք մենք հիմա:

Մեր իրականության մեջ երիտասարդության ավյունն ու եռանդն է, որ հանուն նոր գաղափարի՝ կարողանում է միասնական դառնալ և ցանկացած հարցի՝ տալ կառուցողական լուծում:

Ես այդ երիտասարդներից մեկն եմ ու լինելով նաև կին՝ գիտակցելով եմ մտել պայքարի մեջ, և այսօրվա հոգսը պատրաստ եմ սեփական պատասխանատվությամբ կրել:

Մանրամասները ՝ այստեղ

loading...