Սպիտակում քաղաքացի է կորել

ԵՐԵՎԱՆ, 18  մարտ-1lur.am:   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 17-ին՝ ժամը 15:01-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը (ունի հոգեկան խնդիրներ) ս. թ. մարտի 12-ին դուրս է եկել տանից Վանաձոր քաղաք ուղևորվելու նպատակով և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես   տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Փրկարարներն որոնողական աշխատանքներ են իրականացրել «Կամակատար» կոչվող մատուռից դեպի Ստեփանավան քաղաքի ուղղությամբ:

Ժամը 18:15-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

ԱՎԵԼԻՆ