Վարուժան Բաբաջանյան. «Լրագրությունը քաղաքականության ճարտարապետն է»

ԵՐԵՎԱՆ, 14  մարտ-1lur.am:     Առաջիկա համապետական ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ու տեսլականների, ինչպես նաև լրագրության ու քաղաքականության սերտ կապի մասին զրուցեցինք «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, հայտնի լրագրող Վարուժան Բաբաջանյանի հետ: Իբրև սկիզբ, Բաբաջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ առաջադրվեց Տավուշի մարզում. Ծնունդով տավուշցի է, բնակվում է Տավուշի մարզում ու, չնայած այն հանգամանքին, որ գործունեությունը ծավալում է Երևանում, հիմնական բնակության վայրը Նոյեմբերյան քաղաքն է: Ծննդավայրում առկա հիմնախնդիրների, դրանց լուծման մասին խոսելիս, նա նշեց, որ իր ընտրվելուց հետո, փոխելու է պետական կառավարման որակը, վերացնելու է կառավարման ապարատում գոյություն ունեցող փնթի, թափթփված վիչակը, իսկ ինչ վերաբերվում է հիմնախնդիրներին, ապա, ըստ զրուցակցի, Հայաստանում դժվար է պատկերացնել մի բնագավառ, որտեղ դրանք չկան. «Յուրաքանչյուր մարզ ունի իր խնդիրները, ընդ որում, դրանք սպեցիֆիկ չեն, ընդհանուր համապետական խնդիրներ են», – հստակեցրեց թեկնածուն: Ւսկ ինչ վերաբերվում է համագործակցությանը «Ծառուկյան» դաշինքի հետ, ապա Վարուժան Բաբաջանյանը նշեց. «Ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում, մենք ոչ թե գործ ունենք գործող քաղաքական համակարգի հետ, այլ մի իշխանության, որը փոխելու համար մեզ ուժեղ անհատներ են պետք: Մաքուր անհատներ: Այս դեպքում Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ ինքը պետություն կառուցող և քարը քարին դնող մարդ է, այդպիսի որակների կրողը ունակ չէ պետությունից ինչ-որ բան գողանալ: Այս պարագայում, կարծում եմ, մեծ ընտրություն չեմ ունեցել, այդ իսկ պատճառով կանգնել եմ նրա կողքին»: Իսկ ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվում նախընտրական քարոզն իրականացնելիս. «Գիտե՞ք, այսօր գաղափարախոսություններով մարդկանց չես կերակրի: Հայաստանի նման իրականություն ունեցող երկրներում գաղափարները մրցունակ չեն: Մրցունակ են սոցիալական ծրագրերը: Միգուցե դրանք հաղթահարելուց հետո, մտածենք արդեն գաղափարական պայքարի մասին»: Զրույցի ընթացքում Բաբաջանյանին խնդրեցինք, հստակեցնել, թե ունի արդեն Տավուշի մարզի հետ կապված հիմնախնդիրների շրջանակ, ինչին ի պատասխան, թեկնածուն նշեց, որ դրանց մի մասը ներկայացված է դաշինքի ծրագրում, մյուս մասը՝ անհատական: Կան այնպիսի հարցեր, որոնք բազմաթիվ անդրադարձներից հետո, իրականացվում են պետական մարմինների կողմից, մյուսներն էլ՝ ապրիլի 2-ից հետո: «Կոնկրետ հիմնախնդիրների մասով պետք է նշել տուրիզմի զարգացումը, ճանապարհների և ենթակառուցվաքների բարելավվումը, մարդկանց կենսկերպի որակի բարձրացնումը», – պարզաբանում է Բաբաջանյանը: Այն հարցին, թե ինչու հրաժարվեց լրատվական գործունեությունից, Բաբաջանյանը պատասխանեց, որ քաղաքականությունը և լրագրությունը զուգահեռ իրականություններ են. «Լրագրությունը՝ քաղաքականության ճարտարապետն է: Ես ընդամենը մեկ քայլ եմ փոխել՝ ուղեծիրը, նպատակները չեն փոխվել: Նույն խնդիրները, որոնց լուծման համար պայքարել եմ որպես լրագրող, նույնը անելու եմ քաղաքականության մեջ»: Քաղաքական մրցակցության մասին. իր համար թիվ 1 մրցակիցը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն է, որոնց մինչև կոալիցիոն գործարք կա: Մնացած քաղաքական ուժերը, եթե իրենց նպատակը մեկն է՝ փոխել ներկայիս քաղաքական օրակարգը թելադրող իշխանություններին, ապա՝ նրանք գործընկերներ են: Ինչ վերաբերվում է ընդդիմություն-իշխանություն երկխոսության գնահատականին, Բաբաջանյանը նշեց, որ դժվարանում է վերաբերմունք արտահայտել մի երևույթի, որը պարզապես գոյություն չունի, քանզի մինչ այժմ եղել է միայն իշխանություն, և քաղաքական ուժեր, որոնք հանդես են եկել հակաիշխանական որոշ դրսևորումներով. «Հիմա մեր նպատակը հակաիշխանական բևեռի ձևավորումն է, որից հետո ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը միգուցե արդիական կլինի»: Խոսելով պառլամենտական Հայաստանի հեռանկարից, Բաբաջանյանը ընդգծեց, որ բացասական վերաբերմունք ունի այդ երևույթին, քանի որ այն ուղղված է նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության արհեստական երկարաձգմանը: Այդուհանդերձ պատերազմական երկրի համար շատ կարևոր է, որ լինի մի լիդեռ, ով ձեռքը կխփի սեղանին: Վարուժան Բաբաջանյանը կարևորեց նաև նախընտրական գործընթացներում լրագրողների չեզոք դիրքորոշումը և հորդորեց, որպեսզի քաղաքացիական իրավունքները իրացնելիս մոռանան մասնագիտության մասին: Իսկ ահա ընտրակաշառքին, բնականաբար, բացասական է վերաբերվում, սակայն նկատում է, որ գոնե այս ընտրություններում դրանք էական ազդեցություն չեն ունենա, իսկ բոլոր նրանք, ովքեր կլորիկ գումար աշխատելու ակնկալիք ունեն, վերջիններիս մեծ հիասթափություն է սպասվում: 

ԱՎԵԼԻՆ