Երեխաները մկնդեղ են կերել և տեղափոխվել հիվանդանոց. մանրամասնում է համայնքապետը

ԵՐԵՎԱՆ, 09 մարտ-1lur.amԱպարանում երկու երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետևանքով: Երեկ հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010թ. ծնված Էմմա. Ղ.-ն, 2012թ. ծնված Նարե. Ա.-ն: 

Լուսագյուղ համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանն ասաց, որ երեխաները թունավորվել են իրենց պապիկի՝ 1939թ. ծնված Մ. Ա.-ի տանը. «Երեխաները պատահաբար են կերել մկնդեղը: Կոնֆետի նման է եղել, իմացել են կոնֆետ է, կերել են: Նրանց միանգամից տեղափոխել են Ապարանի հիվանդանոց»:

Համայնքապետը նշեց, որ Ապարանի բժշկական կենտրոնից երեխաներին տեղափոխել են Երևան, իսկ այս պահին նրանց վիճակը կայուն է գնահատվում:

Քաջիկ Զաքարյանը հավելեց՝ երեխաները ոչ թե հարազատ քույրեր են, այլ՝ զարմուհիներ, ովքեր միասին եղել են պապիկի տանը:

ԱՎԵԼԻՆ