Տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարության հասնելու համար կպահանջվի 170 տարի

Տղամարդկանց եւ կանանց միջեւ  հավասարության հասնելու համար կպահանջվի 170 տարի

22:50 13 Մյս, 2019

Ամբողջ աշխարհում կարիքի մեջ հայտնվելու կանանց հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանցը, միջինում կանայք ավելի վատ են պաշտպանված եւ ավելի ցածր աշխատավարձ են ստանում: Այս մասին նշված է աղքատության դեմ պայքարի կազմակերպությունների միջազգային միավորման՝ Oxfam-ի զեկույցում, փոխանցում է DW-ն: 

Տղամարդկանց եւ կանանց միջեւ աշխատավարձի միջին տարբերությունը կազմում է 23 տոկոս: Փորձագետների կարծիքով՝ աշխատանքի, աշխատավարձի եւ պաշտոնական դիրքի մակարդակի հավասարության հասնելու համար կպահանջվի 170 տարի:

Հետազոտությունը, որը կատարվել է 67 զարգացող երկրներում, պարզել է, որ յուրաքանչյուր 5-րդ տղամարդը դեմ է, որ կինն աշխատի, եթե անգամ անհրաժեշտ որակավորում ունի: 155 երկրներում առնվազն մեկ օրենք կա, որը տղամարդուն տնտեսական ավելի շատ իրավունքներ է տալիս, քան կանանց:

Ամբողջ աշխարհում կանայք 2-ից 10 անգամ ավելի հաճախ են չվճարվող աշխատանք կատարում, որի հետեւանքով սովորելու կամ փող վաստակելու ժամանակ չեն ունենում, նշված է զեկույցում:

loading...