Որքանով է երեխաների ճարպակալումը կախված ծնողների գեներից

Որքանով է  երեխաների ճարպակալումը կախված ծնողների գեներից

20:18 17 Մյս, 2019

Երեխայի մոտ ճարպակալման զարգացման հավանականությունը մոտավորապես 35 – 40 տոկոսով կախված է ծնողների ծագումնաբանությունից եւ մակածին գործոններից, որոնք նրանք փոխանցում են իրենց զավակներին, հայտարարում են գիտնականներն այն հոդվածում, որը հրապարակվել է Economics and Human Biology հանդեսում:

«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ գեր ծնողների երեխաներն ավելի մեծ շանսեր ունեն դառնալու այդպիսին, երբ մեծանան: Ինչպես պարզվել է, ծնողների ժառանգությունը ամենագեր երեխաների վրա կրկնակի ավելի ուժեղ է ազդում, քան ամենանիհար դպրոցականների եւ նախադպրոցականների վրա: Այս հայտնագործությունը պետք է մեզ ստիպի վերաիմաստավորելու այն, թե որքանով է ճարպակալումը պայմանավորված ծագումնաբանական գործոններով, մի կողմից, եւ մեր վարքով՝ մյուս կողմից»,- հայտարարել է Փիթեր Դոլթոնը Սասեքսի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Դոլթոնը եւ նրա գործընկեր Միմի Սյաոն՝ Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցից (Մեծ Բրիտանիա), այս եզրկացությանն են հանգել՝ վերլուծելով այն տվյալները, որոնք գիտնականների տասնյակ այլ խմբեր հավաքել են Եվրոպայում, Ամերիկայում, Չինաստանում, Մեքսիկայում եւ Ինդոնեզիայում մոտավորապես հարյուր հազար երեխաների եւ նրանց ծնողների առողջության դիտարկման ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

loading...