Աշխարհի ամենասեքսուալ 7 առաջին տիկինները

Աշխարհի ամենասեքսուալ 7 առաջին տիկինները

9:18 1 Փտր, 2019

Այո՛, Մելանյան, իհարկե, սեքսուալ է, սակայն հարկավոր չէ անտեսել մյուս սեքսուալ և կրքոտ առաջին տիկիններին:

Կառլա Բրունի

Վերջին անգամ երկրի առաջին տիկնոջ արտաքինի վերաբերյալ նմանատիպ աժիոտաժ էր առաջացել 2008 թվականին, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ամուսնացավ մոդել, դերասանուհի և երգչուհի Կառլա Բրունիի հետ: Հասարակությունն անգամ կարիք չուներ ֆանտազիային զարկ տալու, որպեսզի պատկերացնի առաջին տիկնոջը մերկ վիճակում, քանի որ հաջողակ մոդելային կարիերայի ընթացքում կուտակվել էին տասնյակ բաց և համարձակ ֆոտոսեսիաներ, որոնցում նա մերկ էր:

Մակա Չիչուա

Սարկոզիի օրինակին հետևեց նաև Գեորգի Մարգվելաշվիլին՝ ամուսնանալով դերասանուհու հետ, երբ արդեն նախագահ էր: Մակա Չիչուայի ամենատպավորիչ դերը «Ժպտա» ֆիլմում է, որտեղ նա էկրաններին է երևում ոսկեգույն բիկինիով: Հավանաբար նա հետխորհրդային երկրների ամենակրքոտ առաջին տիկինն է:


Մական ձախից երկրորդն է

Անխելիկա Ռիվերա

Եվս մեկ երգչուհի-դերասանուհի, ով դարձավ առաջին տիկին: Անխելիկա Ռիվերան նկարահանվել է բազմաթիվ լատինոամերիկյան ամսագրերի համար և հանդես է եկել տարբեր հեռուստասերիալներում: 2012 թվականին նրա ամուսինը՝ Էնրիկե Պենյա Նիետոն, դարձավ Մեքսիկայի նախագահ: Ներկայումս Ռիվերան պատվով կատարում է առաջին տիկնոջ պարտականությունները և բավականին հազվադեպ է հայտնվում սնդուսափայլ ամսագրերի շապիկներին:

Խուլիանա Ավադա

Մեկ այլ լատինոամերիկյան գեղեցկուհի, ով հանդիսանում է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի կինը: Ավադան հանդիսանում է տեքստիլային ընկերության համասեփականատեր և արգենտինացիների համար իսկական օրինակ է ծառայում. նա կրթություն է ստացել Օքսֆորդում, հիանալի կերպով կատարում է իր պարտականությունները ընտանիքի և պետության առջև:

Ռանիա և Լետիցիա

Ռանիայի՝ Հորդանանի թագավորի կնոջ և Լետիցիայի՝ Իսպանիայի թագավորի կնոջ յուրաքանչյուր պաշտոնական հանդիպումից հետո սոցցանցերում ակտիվ պայքար է գնում նրանց երկրպագուների բանակների միջև: Երկուսն էլ պարզապես անթերի են, իսկ նրանց երկրպագուները փորձում են պարզել, թե ով է ավելի գեղեցիկ: Սակայն մենք կարծում ենք, որ վիճաբանություններն անիմաստ են, քանի որ նրանք երկուսն էլ հիանալի են:

Ջեցուն Պեմա

Իսկ սա ահա ավելի էկզոտիկ արտաքինի սիրահարների համար. Ջեցուն Պեման Բութանի թագավորության առաջնորդ՝ Ջիգմե Կխեսար Նամգյալ Վանգչուկի կինն է: Երիտասարդ Պեման դարձել է բազմադարյա կարգի խախտման պատճառ: Բանն այն է, որ, ըստ կարգի, Բութանի թագավորը պարտավոր է ունենալ մի քանի կին, սակայն Ջիգմե Կխեսար Նամգյալ Վանգչուկը հայտարարեց, որ իրեն մեկ կինն էլ է բավական այն պայմանով, որ նա պետք է ամենագեղեցիկը լինի: Նման մոտեցմամբ կարելի է միայն հիանալ:

loading...