Դոլարը, եվրոն ու ֆունտն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել

ԵՐԵՎԱՆ: 14 Փետրվար- 1lur.am։  Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 14-ին կազմել է 486,56 դրամ: Այն փետրվարի 13-ի համեմատ արժեզրկվել է 0.28 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 516,43 դրամ՝ արժեզրկվելով 1,37 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 606,64 դրամ է՝ փետրվարի 13-ի համեմատ այն արժեզրկվել է 2,59 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 14-ին կազմել է 8.44 դրամ` փետրվարի 13-ի համեմատ այն արժևորվել է 0,03 դրամով:

ԱՎԵԼԻՆ