Խոշոր ու ողբերգական վթար Լոռիում. կա զոհ եւ 5 վիրավոր (ֆոտո)

Խոշոր ու ողբերգական վթար Լոռիում. կա զոհ եւ 5 վիրավոր (ֆոտո)

11:17 11 Փտր, 2017

ԵՐԵՎԱՆ: 11 Փետրվար- 1lur.am:        Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 02:19-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-ին կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է,որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի  35 AU 637 համարանիշի (վարորդ՝ 43-ամյա Կարեն Մ.) եւ «Seat» մակնիշի 35 LP 019 պետհամարանիշով (վարորդ՝ 32-ամյա Տիգրան Բ.) ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել Seat-ի վարորդ Տիգրան Բ.-ին, նրա ուղեւոր 37-ամյա Գագիկ Է.-ին, Volkswagen-ի վարորդ Կարեն Մ.-ին, ու նրա ուղեւորներ 32-ամյա Ռուսլան Պ.-ին, 9-ամյա Վլադիմիր Պ.-ին: Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի մյուս ուղեւոր, 63-ամյա Ատոմ Մանուկյանը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորներից Ռուսլան Պ.-ն եւ 9-ամյա Վլադիմիր Պ.-ն հայր ու որդի են: Վերջինս սովորում է Արմանիստ գյուղի դպրոցի 3-րդ դասարանում։

loading...