Մոգերինին հորդորել է ԱՄՆ–ին «չմիջամտել եվրոպական քաղաքականությանը»

ԵՐԵՎԱՆ: 10 Փետրվար- 1lur.am:   Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Եվրոպայի քաղաքականությանը նույն կերպ, ինչպես Եվրամիությունը չպետք է միջամտի ԱՄՆ–ի քաղաքականությանը։ Այս մասին Վաշինգտոնում լրագրողներին ասել է Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

«Մենք չենք միջամտում ԱՄՆ–ի քաղաքականությանը։ Եվ եվրոպացիները հույս ունեն, որ Միացյալ Նահանգները նույն կերպ չի միջամտի Եվրոպայի քաղաքականոթյանը», – France-Presse–ի փոխանցմամբ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

ԱՎԵԼԻՆ