Որքան էլ ցանկանանք մնալ այստեղ, չենք կարող. Հնդիկ ուսանողը՝ Հայաստանում աշխատելու մասին

Որքան էլ ցանկանանք մնալ այստեղ, չենք կարող.  Հնդիկ ուսանողը՝ Հայաստանում աշխատելու մասին

15:47 4 Փտր, 2017

ԵՐԵՎԱՆ: 4 Փետրվար- 1lur.amԵրևանյան փողոցներում, երթուղայիններում ամեն անգամ հնդիկ ուսանող տեսնելիս գոնե մի անգամ մտացած կլինեք՝ ինչու՞ են նախընտրել հենց Հայաստանը: Երևանի պետական բժշկական համալսարնում այսօր սովորում է շուրջ 700 հնդիկ ուսանող: Հնդկաստանի տարբեր անկյուններից մեր երկիր եկած տարբեր ուսանողներին այստեղ է բերել միևնույն նպատակը՝ ստանալ բարձրագույն կրթություն՝ մատչելի գնով: Ստանալու համար բոլոր հուզող հարցերի պատասխանները, զրուցեցինք հայերենին լավ տիրապետող, ԵՊԲՀ- ի 5-րդ կուրսի հնդիկ ուսանող Պրիանշ Շարմանի հետ.
 
_Պրիանշ, բժշկական կրթություն ստանալու համար դու և քո ընկերները եկել եք Հայաստան, ինչու՞:
 
_ Դե ինչպես գիտեք, Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում երկրորդ պետությունն է, ու հետևաբար բարձր է նաև հիվանդացության մակարդակը: Իսկ թե ինչու՞ ենք գալիս հենց այստեղ սովորելու, ունենալով այլընտրանքային շատ տարբերակներ, ասեմ, որ ամենագլխավոր պատճառը ուսման վարձի մատչելիությունն է: Հետո մեր երկրում ԲՈՒՀ ընդունվելիս մրցակցությունը բավականին բարձր է, ի տարբերություն Հայաստանի: Ասեմ նաև, որ մենթալիտետի առումով մեր ժողովուրդները նմանություններ ունեն, ինտգրվելն ավելի հեշտ է:
Фото Priyansh Sharma.
_Փաստորեն ինտեգրվելը դժվար չէ, իսկ արտոնություներ կա՞ն որպես դրսից եկած ուսանողների:
 
_Որպես այդպիսին չկան: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ ոչ տեղացի ուսանողների համար ուսման վարձը սահմանվածից բարձր է:
 
_Իմ հանդիպած առաջին հնդիկ ուսանողն ես, ով շատ լավ է խոսում հայերեն, ինչպե՞ս ես սովորել մեր լեզուն:
 
_Բացառապես հայ ընկերներիս միջոցով, որոնց հետ հենց առաջին կուրսից մտերիմ եմ եղել: Ճիշտ է՝ գրել-կարդալ չգիտեմ, բայց ազատ խոսում եմ:
Фото Priyansh Sharma.
 
_ Հնդիկ ուսանողների մեծամասնությունն ապրում է ուսանողական հանրակացարաններում, որտեղ տարեկան վճարում է մոտ 1500 դոլար, որով կարող էր առանձին բնակարան վարձել: Ինչու՞ եք նախընտրում այդ տարբերակը:
 
_Գլխավոր պատճառն այն է, որ մեր ծնողները հատկապես առաջին տարիներին, մտածելով մեր ապահովության մասին, նախընտրում են հանրակացարանները, որտեղ վերահսկողությունն անհամեմատ մեծ է, օրինակ՝ չի թույլատրվում շենք մտնել կեսգիշերից հետո, օգտագործել ալկոհոլ, ծխախոտ և այլն: Եվ հետո, հանրակացարանում ձևավորվում է հնդկական փոքրիկ համայնք, որտեղ ավագ ըներները օգնում են առաջին կուրսեցիներին: Բայց օրինակ ես երեք տարի ապրել եմ հանրակացարանում և արդեն երկու տարի է՝ բնակարան եմ վարձել:
 
_ Այ հետաքրքիր է, այստեղ եկած, սովորած ու ավարտած հնդիկ ուսանողնրը հետագայում որտե՞ղ են շարունակում իրենց կարիերան: Օրինակ, դու ի՞նչ ես անելու:
 
_Անպայման գնալու եմ կամ Հնդկաստան, որտեղ բժշկությունն ամենահարգի մասնագիտությունն է ու որն աստվածացնում են, կամ Լոնդոն, որտեղ իմ ընտանիքն է: Ինչքան էլ որ ցանկանում ենք այստեղ մնալ, մեկ է՝ չենք կարող, աշխատատեղերը շատ քիչ են, աշխատավարձն էլ՝ ցածր:
 

Фото Priyansh Sharma.

 

 
 
 
 1Lur.am
 
loading...