Ադրբեջանը շփման գծում ականանետ է կիրառել

ԵՐԵՎԱՆ: 21 հունվար- 1lur.am:    Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց:

Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՎԵԼԻՆ