Թուրքիան այլեւս չի պնդի Ասադի հրաժարականը․ Թուրքիայի փոխվարչապետի անակնկալ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ: 21 հունվար- 1lur.am:   Թուրքիան Սիրիայի հարցում այսուհետ չի կարող պնդել լուծում առանց Ասադի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, թե իրենք պետք է իրատես ու պրագմատիկ լինեն։

«Դաշտում իրավիճակ է փոխվել։ Թուրքիան այսուհետ Սիրիայում չի կարող պնդել լուծում առանց Ասադի։ Դա չի կարող իրատեսական լինել։ Կարծում եմ, որ պետք է աշխատենք մեր ձեռքի տակ եղած հնարավորություններով։ Այս կետում ՌԴ-ն ու Թուրքիան նախաձեռնություն են ցուցաբերում, սիկ ԱՄՆ-ը իր վրա վերցված պարտավարությունը չի կատարում»,-ասել է Մեհմեդ Շիմշեքը։

 

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում էին, թե իրենք չեն ճանաչում Սիրիայի նախագահին եւ ամեն ինչ անելու են նրան հեռացնելու համար։

 

ԱՎԵԼԻՆ