Վանա լճում խորտակված ռուսական նավ է հայտնաբերվել (ֆոտո)

ԵՐԵՎԱՆ: 13 հունվար- 1lur.am: Թուրքիայում Վանա լճի ուսումնասիրման միությունը Բիթլիս նահանգի հատվածում Վանա լճի հատակում  ռուսական նավ է հայտնաբերել։ Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Վանա լճի հատակում հայտնաբերված 40 մետր երկարությամբ ռուսական նավի անունը եղել է «Աղթամար»։ Նշվում է, որ դեռեւս ռուսների կողմից Վանը վերցնելուց հետո լճում կառուցված նավը ռուսների հեռանալուց հետո շարունակվել է շահագործվել թուրքերի կողմից, սակայն 1958–ին նավը փոթորկի ժամանակ բախվել է ժայռի ու խորտակվել։ Խորտակված ռուսական նավը Վանա լճում հայտնաբերվել է 1,5 տարվա շխատանքի արդյունքում 23 մետր խորության տակ։

ԱՎԵԼԻՆ