Արցախում Ամանորի նախաշեմին վիրավորված զինծառայողը կոմայի մեջ է. վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ: 4 hունվար — 1lur.am: Արցախում դեկտեմբերի 31-ին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Գարիկ Վարդանյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ժամկետային զինծառայողը կոմայի մեջ է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Մի քանի ժամ անց նրան Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան:

ԱՎԵԼԻՆ