«Ի՞նչ ես դու անում Ղարաբաղի համար» նախաձեռնությունը՝ այսուհետ «Հայերն այսօր»-ում

Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» կայքէջում բացվել է «Ի՞նչ ես դու անում Ղարաբաղի համար» շարժման առանձին սյունակը։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Շարժման մասնակիցների պաշտոնական էջը հասանելի է նաև ֆեյսբուքում՝  What are you doing for Karabakh? անվանումով՝ https://www.facebook.com/What-Are-You-Doing-For-Karabakh-210724346004569/?ref=page_internal։ Նպատակը Արցախի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացմանը նպաստելն է։Image result for իսկ ինչ ես դու անում ղարաբաղի համար
    Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-24-ին, Երևանում և Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ համահայկական լրատվամիջոցները պետք է սկսեն «Ի՞նչ ես դու անում Ղարաբաղի համար» խորագիրը կրող շարժում։ Նախարարի հավաստմամբ՝ 2017 թվականը լինելու է Արցախի տարի։ 

ԱՎԵԼԻՆ