Տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը (ֆոտո)

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2016թ. ընթացքում իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են 2017 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները:

 Նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցող ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Գաբրիել Շմիդտը եւ նույն պատվիրակության պաշտպանական հարցերով դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Բուրդուլին ներկայացրել են Հանձնաժողովի եւ Կազմակերպության միջեւ առկա համագործակցության եւ ակնկալվող գործողությունների վերաբերյալ զեկույցներ:

Ամփոփելով նիստի աշխատանքները, Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձանագրել է, որ նախատեսված պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են: Վիգեն Սարգսյանը համապատասխան հանձնարականներ է տվել հանձնաժողովի անդամներին եւ հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավարին:

ԱՎԵԼԻՆ