Պարզ չէ, թե ինչ փաստաթղթեր կստորագրվեն Իրանի նախագահի հետ. Շարմազանով

Իրանական և հայկական կողմի մոտ կա շատ լուրջ ցանկություն՝ զարգացնել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ երկու երկրների բարեկամական հարաբերությունները: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհաննիի սպասվող այցին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Իրանը առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում։ Երկու պետությունների շահերից է բխում՝ շարունակել զարգացնել բարեկամական հարաբերությունները»,- հավելեց նա։

Դիտարկմանը՝ ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմը սպասվող այցից և արդյո՞ք ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանն առնչվող փաստաթղթեր կստորագրվեն, պատգամավորը պատասխանեց, որ առայժմ չի կարող ասել, թե ինչ փաստաթղթեր կստորագրվեն, քանի որ հստակություն չկա. «Իրանի նախագահի այցը նախատեսվում է դեկտեմբեր ամսին, որի մասին լուրերը հաստատել են նաև իրանական լրատվամիջոցները: Իսկ թե Իրանի կողմից ինչ փաստաթղթեր է նախատեսվում ստորագրվել այդ այցի ընթացքում, պարզ կլինի նախագահի այցի ժամանակ»,- եզրափակեց նա։

ԱՎԵԼԻՆ