Արոնյանն` ընդդեմ Վաշյե-Լագրավի

Մեկօրյա դադարից հետո այսօր կմեկնարկի London Chess Classic շախմատային սուպերմրցաշարը:

Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հիշեցնենք, որ 5 տուրերից հետո  հայ գրոսմայստերը իր ակտիվում ունի 3 միավոր և 2-րդ հորիզոնականը կիսում է Կարուանայի, Կրամնիկի և Նակամուրայի հետ: Առաջատարը Ուեսլի Սոն է` 3.5 միավորով:

ԱՎԵԼԻՆ