Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել է երկրի վարչապետ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել Է երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասինդեկտեմբերի 6-ին հայտնել են Ելիսեյան պալատում:

Որոշումն ընդունվել Է վարչապետի Մանյուել Վալսի պաշտոնաթողությունից հետո: Դեկտեմբերի 6-ին ավելի վաղ Վալսը թողել Է Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պաշտոնը:

Պաշտոնից իր հեռանալու մասին նա պաշտոնապես հայտարարել Է հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ելիսեյան պալատում կայացած հանդիպման ընթացքում:

Այդ քայլին Վալսը դիմել Է, որպեսզի մասնակցի սոցիալիստների փրայմերիզներին: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 5-ին եւ նշել, թե հույս ունի միավորել սոցիալիստներին:

Նրա կուսակից Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերին ավելի վաղ հայտարարել Էր, որ երկրորդ ժամկետով իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՎԵԼԻՆ