Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Տաշիրի, Կապանի,  Ստեփանավանի, Թումանյանի,  Սպիտակի, Դիլիջանի տարածաշրջանների, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: 

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նախարարությունը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

 

ԱՎԵԼԻՆ