ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն գիտակցաբար շարունակում են սաստկացնել լարվածությունը. Լավրով

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողություններն այսպես կոչված «արեւելյան թեւում» կայուն տպավորություն են ստեղծում, որ ԱՄՆ-ը եւ դաշինքը գիտակցաբար շարունակում են բարձրացնել լարվածության աստիճանը: Այս մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իտալական Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում:   

«Այսօր մենք տեսնում ենք «սառը պատերազմի» ավարտի պահից ի վեր ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աննախադեպ կուտակում, ռազմական ներկայության եւ ենթակառուցվածքի ուժեղացում դաշինքի այսպես կոչված «արեւելյան թեւում»՝ մեր երկրի վրա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու նպատակով»,- ասել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը: 

«Ռուսաստաանի սահմանների մոտ անցկացվում են դաշինքի երկրների մարտական վարժանքներ, որոնք հաճախ կրում են բացահայտ սադրիչ բնույթ,- ընդգծել Է Լավրովը:- Ստեղծվում Է կայուն տպավորություն, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն գիտակցաբար շարունակում են բարձրացնել լարվածության աստիճանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՎԵԼԻՆ