Մանուել Վալսը չի լքի Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի պատրաստվում լքել պաշտոնը: Վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են Ֆրանսիայի կառավարության աղբյուրները: Վլասը կշարունակի գլխավորել կառավարությունը «պահպանելու համար երկրում պետականության ամրության զգացումը»:

Ավելի վաղ ֆրանսիական «Ժուրնալ դը դիմանշ» և «Ֆիգարո» պարբերականները գրել էին, որ Վալսը փորձում է համոզել գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին, որպեսզի վերջինս առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվի որպես սոցիալիստական կուսակցության թեկնածու և տեղն իրեն զիջի: Հենց ընտրություններին  նախապատրաստվելու նպատակով էլ, ըստ պարբերականների, Ֆրանսիայի կառավարության ղեկավարը պետք է հրաժարական տար:

Սակայն, երկուշաբթի առավոտյան Օլանդի հետ Ելիսեյան պալատում աշխատանքային նախաճաշի ընթացքում Վալսը որոշում է կայացրել չհեռանալու մասին:

ԱՎԵԼԻՆ