Երեւանում «Մերսեդես»-ն ամբողջությամբ այրվել է վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 25-ին՝ ժամը 15.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նազարբեկյան թաղամասի 1-ին շղթայում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.07-ին, մարվել՝ 16.12-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 35 CM 356 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Ա. Հ.):

Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

ԱՎԵԼԻՆ