«Ձեր երեխան ուտում է այն, ինչ դուք». ցնցող սոցիալական գովազդ

Բրազիլիայի մասնագետները ցնցող սոցիալական գովազդ են պատրաստել, որի նպատակն է ցույց տալ կերակրող մայրերին, որ նրանց երեխան սնվում է այն նույն բանով, ինչ իրենք: Լուսանկարների վրա երեխաները ուտում են կուրծք, որը համբուրգերի, գազավորված ըմպելիքի ու առողջության համար այլ վնասակար մթերքների տեսք ունի:

Գովազդը ստեղծել են բրազիլական Pediatric Society of Rio Grande-ի համար, դրա կարգախոսն է ՝ «Ձեր երեխան ուտում է այն, ինչ Դուք»: Գովազդը նախազգուշացնում է, որ ճիշտ սնունդը կարող է կանխել մի շարք լուրջ հիվանդություններ երեխայի մոտ եւ հակառակը ՝ եթե մայրը սխալ է սնվում, դա կարող է վատ անդրադառնալ երեխայի առողջության վրա:

Pediatrics and Molecular and Human Genetics at Baylor College of Medicine-ի բժիշկ Ռոբերտ Ուոթերլանդի վերջերս կատարած հետազոտությունը ցույց տվեց, որ եթե մայրը ճիշտ է սնվում հղիության ժամանակ, նրա երեխայի մոտ զարգանում են գեներ, որոնք ճնշում են ուռուցքները: Իսկ եթե նա ուտում է ֆասթ ֆուդ եւ շատ քիչ է օգտագործում առողջ սնունդ, երեխայի իմունիտետը, ամենայն հավանականությամբ չի ակտիվացնի քաղցկեղի դեմ պայքարող գեները: Հենց դրա համար էլ թե հղիության, թե կրծքով կերակրելու ժամանակ մոր սնունդը շաը կարեւոր է:

ԱՎԵԼԻՆ