Անհավանական ոգու ուժ ցուցադրեցինք. Մխիթարյանը մեկնաբանել է Չեռնոգորիայի նկատմամբ հաղթանակը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Չեռնոգորիայի ընտրանու դեմ  խաղում 3:2 հաշվով տարած հաղթանակը:

«Շատ հպարտ եմ և երջանիկ, որ այսօր հաղթեցինք։ Պարտվում էինք հաշվի մեջ, սակայն չհանձնվեցինք։ Այս խաղում անհավանական ոգու ուժ ցուցադրեցինք և շատ կարևոր երեք միավոր վաստակեցինք մեր նորանշանակ մարզչի գլխավորությամբ»,-  թվիթերյան իր էջում գրել է Մխիթարյանը։

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում էր 0։2 հաշվով, սակայն արդյունքում խաղի վերջին վայրկյանին խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։

ԱՎԵԼԻՆ