Արցախի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն այցելել են Արցախի պետական համալսարան, որտեղ կայացել են Սահմանադրության նախագծի հանրային առաջին քննարկումները:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ մասնագիտական հանձնաժողովը մեծ սպասելիքներ ունի Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ Սահմանադրության նախագծի քննարկման արդյունքներից:
«Ցավոք, ժամկետը կարճ է՝ հանրային քննարկումների միջոցով այս հարցերին սպառիչպատասխան տալու համար: Կարծում եմ, որ սահամանադրական բարեփոխումներիմասնագիտական հանձնաժողովի անդամներն էլ կվկայեն, որ նախագծի վրա մանրակրկիտաշխատանք է կատարվել: Ցանկանում ենք մայր բուհում անդրադառնալ ներկայացվողսահմանադրական բարեփոխումների նախագծին, որը, ըստ իս, նաև խորհրդանշական է»,- ասել է Ա. Ղուլյանը և ընդգծել, որ սահմանադրության նախագիծը հանրությանն է ներկայացվում որպես աշխատանքային տարբերակ, որովհետև, ըստ արձագանքների ու եղած տեսակետների, հնարավոր է կատարվեն նաև փոփոխություններ:
ԱԺ նահագահը նշել է, որ Սահմանադրության ներկայացվող նախագիծը լիովին համապատասխանում է ամիսներ առաջ հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին. «Սահմանադրության նախագծի մասին խոսելով՝ կցանկանայի, որ կանգառնենք ու առանձին–առանձին ներկայացնենք Սահմանադրության կառուցվածքը և այդկառուցվածքի առանձին գլուխներում նախատեսված նորություները: Կյանքը շատ արագփոփոխվում է: Վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ մեզ պետք էայնպիսի կառավարման համակարգ, այնպիսի սահմանադրական մոդել, որն ամբողջովինկհամապատասխանի այսօրվա արտաքին և ներքին պահանջներին: Ապրիլին Ադրբեջանիկողմից սանձազերծված ագրեսիան մեր երկրի համար անվտանգության խնդիրը դարձրեցկարևոր առաջնահերթություն՝ ցույց տալով, որ մենք կարիք ունենք նորովի մոտեցման, և հենցայդ իրադրաձությունները մեզ բերեցին այն եզրահանգման, որ մեր երկրին, մերհասարակությանը, իրոք, պետք է ուժեղ, կենտրոնացված իշխանություն»:
Երկրորդ գլուխը վերաբերում է ազատություններին և մարդու հիմնարար իրավունքներին. այստեղ նորություններն ավելի շատ են. «Այն շատ կարևոր այցեքարտ է՝ պարզելու, թե երկիրնինչպիսի գերապատվություն է տալիս մարդու իրավունքների ազատություններին և մարդուիրավունքների համընդհանուր հռչակագրին: Ես կարծում եմ, որ բոլոր երկրների, առանձնապեսժողովրդավարական ճանապարհն ընտրածների համար, հռչակագիրը գտնվում է միջազգայինհանրության ուշադրության կենտրոնում»:
«Արցախում գործող կառավարման համակարգի հիմնական թերությունը գործադիրիշխանության դուալիզմն է,- ավելացրել է Աշոտ Ղուլյանը:- Նոր սահմանադրույան նախագծումմենք ոչ միայն հստակեցրել ու ավելացրել ենք նախագահի լիազորությունները, այլ շատ կարևորտեղ ենք հատկացրել նախագահական կառավարման համակարգում իշխանությանհավասարակշռման շատ կարևոր սահմանադրական սկզբունքին: Նոր ՍահմանադրություննԱզգային ժողովի կողմից կարող է ենթարկվել նոր փոփոխությունների:
Մենք փոխել ենք Սահմանադրության սուբյեկտը. այն կոչվելու է «Արցախի ՀանրապետությանՍահմանադրություն» և ամեն տեղ օգտագործվելու է Արցախի Հանրապետության Նախագահ,Արցախի ԱԺ նախագահ, Արցախի քաղաքացի և այլն: Այսինքն, բոլոր տեքստերումօգտագործվելու է Արցախի Հանրապետություն անվանումը՝ որպես Սահմանադրության գլխավորսուբյեկտ: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ԼՂՀ անվանումից. ԱրցախիՀանրապետություն անվանումը հավասարազոր կլինի ԼՂՀ-ին,-ընդգծել է նա:- ՆորՍահմանադրությունն իր լեզվով և ոճով տարբերվելու է նախորդ Սահմանադրությունից. նորիլեզուն ավելի հայեցի ու մատչելի է»:
Հանդիպման ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամները պատասխանել են ներկաներին հուզող հարցերին: