Ավստրալացին վախեցել է սարդից եւ ավտոմեքենան խորտակել լճում

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի բնակիչներից մեկը, գտնվելով ավտոմեքենայի ղեկին, վախեցել Է սարդից եւ պատահաբար ընկել լիճը: Այս մասին հաղորդվում Է Port Macquarie News պորտալում:

Տղամարդը, որի անունը չի նշվում, ավտոմեքենայով ուղեւորվել Էր շինարարական նյութեր գնելու: Հետ գալու ճանապարհին նա իր ձեռքի վրա սարդ Է նկատել եւ խուճապի մատնվել: Ավստրալացին ցանկացել Է ճամփեզր դուրս գալ, բայց փոխադրամիջոցը կանգնեցնելու փոխարեն սխալմամբ սեղմել Է գազի ոտնակը: Արդյունքում մեքենան հայտնվել Է լճում:

Վարորդին հաջողվել Է խորտակվող ավտոմեքենայից դուրս պրծնել բաց պատուհանով: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ԱՎԵԼԻՆ