ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված որոշ քրեական գործեր ուղարկվել են դատարան

Զինված խմբավորման կողմից  Երևանի ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված մի քանի քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՔԾ վարույթում քննվող գործերից 7 անձի վերաբերյալ քրեական գործերն էլ առանձնացվել են հիմնական գործից և առանձին մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել դատարան: Քրեական գործով մեղադրվողների մեծ մասը, ըստ Վլադիմիր Հովհաննիսյանի, կալանավորված են:

 «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես քննություն իրականացնող քննիչի թույլտվությամբ»,-ասաց ՀՔԾ պետի տեղակալը: Նրա խոսքով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: 

ԱՎԵԼԻՆ