Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Հադեյրա ալ-Հուդեյսին:
Նա հերքել է լուրերն այն մասին, որ Թուրքիան մասնակցել է Մոսուլում տեղի ունեցած ռազմական գործողություններին: «Թուրքիան դեր չի խաղում այդ գործողություններում»,- նշել է ալ-Հուդեյսին:
Աղբյուրը՝ Արմենպրես