Կանացի օծանելիքի 10 բույր, որոնք խենթացնում են տղամարդկանց. ցուցակը կազմել են տղամարդիկ

Ռուսական boginya.ru կայքը տղամարդկանց շրջանում հարցում է արել՝ պարզելու, թե կանացի որ օծանելիքն է առավել գրավում նրանց ու ամենաշատը շարժում նրանց սեքսուալ երևակայությունը: Բոլոր տղամարդկանց առաջարկվել է 100 բույր, և ահա նրանց ընտրությամբ կազմված լավագույն տասնյակը ներկայացնում ենք ստորև.

1.   Deep Euphoria, Calvin Klein

Մանդարինի թերթեր, սպիտակ պղպեղ, սև վարդ, քաջվարդ, ժասմին, մուշկ և պաչուլի՝ գայթակղության անպարտելի համադրություն, անհավանական կրքոտ ու վառ բույր, որը հիշվում է միանգամից ու ընդմիշտ:

2. Si Intense, Giorgio Armani

Շիպրի բույրը վարդի եթերայուղի հետ առեղծվածային ու գայկթակղիչ  է հնչում: Եղեսպակի դառը նոտաների և օսմանտուսի վառ շեշտադրմամբ այս բույրը  հզոր զենք է տղամարդկանց սրտեր գերելու համար:

3. Daisy Eau So Fresh, Marc Jacobs

Թուրինջ, ազնվամորի, տանձ․ քաղցր մրգային համը արտասովոր դեսերտ է հիշեցնում, որը համտեսելն իսկական բաղձանք է:  

4. My Burberry Black, Burberry

Այս պարֆյումը անձրևից հետո այգու բույրն է հիշեցնում՝ կանաչի ու ծաղիկների բույրի սքանչելի միքս: Դեղձի և ժասմինի (հասմիկի) տաք բույրերը պարֆյումին էլեգանտություն ու կիրք են հաղորդում և դարձնում այն առեղծվածային:

5. Miss Dior Absolutely Blooming, Christian Dior

Ազնվամորի, նուռ, սև հաղարջ․ կրքի հրավառություն, որը ճայթքում է կրքի ու սեքսուալության գագաթնակետ՝ մայիսյան վարդի և վարդագույն պղպեղի բույրերով: Դիմակայելն անհնար է:

6. Daisy, Marc Jacobs

Ելակի, ժասմինի, գարդենիայի և մանուշակի բույրերի համադրությունը ստեղծում է արևային տաք բույր, իսկ այն կրող կնոջը անհոգության ու թեթևության աուրա է հաղորդում՝ այն, ինչը կնոջ մեջ ամենաշատն է գրավում տղամարդկանց:

7. Eternity Now, Calvin Klein

Կաշմիրի ծառ, ամբրոկսան, մուսկուս․ այս բույրերի համադրությունը օծանելիքը դարձնում է ամենասեքսուալ բույրերից մեկը, որովհետև հենց այս բույրերը տղամարդիկ ընտրեցին որպես ամենագրգռողն ու երևակայություն շարժողը:  

8. Womanity, Thierry Mugler

Այս ցանկում ամենաէքստրավագանտ բույրը: Շնորհիվ ելակի, թառափի ձկնկիթի, թզի և ծովի ջրի բույրերի՝ օծանելիքը արտասովոր զգացողություններ է առաջացնում և տպավորվում է մինչև հոգու խորքը:  

9. Pop, Stella McCartney

Լոլիկի բողբոջների և հասած խնձորի բույրը մանկության անհոգությունն են հիշեցնում և հրաշալի տրամադրություն են ստեղծում:  Անչափ կենսուրախ ու արևոտ բույր, որը որքան անմեղ, նույնքան գայթակղիչ է:  

10. L’Extase, Nina Ricci

Ճերմակ ծաղիկներ, վարդեր, եղևնափայտ, մուսկուս և սաթ․ գիշատիչ կրքի համադրություն, որը տաք մաշկի վրա անհավանական շքեղությամբ է բացահայտվում: Նախատեսված է համարձակ ու կրքոտ կանանց համար:

    Աղբյուրը՝ BlogNews.am

ԱՎԵԼԻՆ