«Մաթեմատիկայի ամենակրքոտ ուսուցչուհին» դարձել է համացանցի աստղ

«Մաթեմատիկայի ամենակրքոտ ուսուցչուհին» դարձել է համացանցի աստղ

22:41 16 Մյս, 2019

Մինսկից ուսուցչուհի Օքսանա Նեվեսելայայի մասնակցությամբ հոլովակն ու լուսանկարները հայտվել են օգտատերերի ուշադրության կենտրոնում։ YouTube-ում հայտնված տեսանյութում մաթեմատիկայի շիկահեր ուսուցչուհուն նկարահանել են դասի ժամանակ:

 

Հետաքրքրասերները Instagram-ում եւ Facebook-ում գտել են գեղեցկուհու էջը եւ պարզել, որ ուսուցչուհուն հետեւող օգտատերերը (ի դեպ, հաշիվները բաց ու հասանելի են բոլորի համար) հիանում են նրա լողազգեստով լուսանկարներով՝ գնահատելով Նեվեսելայայի մարմնի գեղեցկությունը. եթե սովորաբար Օքսանան է գնահատում աշակերտներին, ապա այս դեպքում նրանք դերերով փոխվում են։

Աղջիկը օգտատերերի կողմից ստացել է «Մաթեմատիկայի ամենակրքոտ ուսուցչուհին» կոչումը։

Դժվար է ասել՝ Օքսանան տեղյա՞կ է իր այս հանկարծակի հայտնիության մասին, բայց նրա անունով բացվել են Facebook-յան մի քանի էջեր, որոնցում նրա անվան դիմաց նշված է հանրային մարդ (Public Figure)։

Աղբյուրը՝ Daily Mail

loading...